երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանը Բալթիկ ծովում մեկնարկել է «Օվկիանոսային վահան-2023» ռազմածովային զորավարժությունները

Ռուսաստանը Բալթիկ ծովում մեկնարկել է «Օվկիանոսային վահան-2023» ռազմածովային զորավարժությունները

 Բալթիկ ծովում մեկնարկել են «Օվկիանոսային վահան-2023» զորավարժությունները. դրանցում գործի են դրվելու Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ավելի քան 30 մարտանավեր և կատերներ, ծովային ավիացիայի 30 թռչող սարքեր և շուրջ 6 հազար զինծառայողներ։ Այս մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Ըստ գերատեսչության՝ զորավարժության ընթացքում «կստուգվի ռազմածովային ուժերի պատրաստությունը՝ պաշտպանելու ազգային շահերը օպերատիվ կարևոր շրջանում»:

Ընդհանուր առմամբ, զորավարժությունների ծրագիրը ներառում է ավելի քան 200 մարտական ​​վարժանք, այդ թվում՝ զենքի կիրառմամբ։

Զորաշարժերի ավարտից հետո նավերն ու ավիացիան կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր։

  • Կիսվել: