հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար. Պեսկով

Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար. Պեսկով

Ռուսաստանի Դաշնությունը բաց է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, բայց՝ իր պայմաններով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Այս մասին NBC հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր հասկանում են, որ այժմ պետք է ավելի զգույշ լինել Ռուսաստանի հետ և հաշվի առնել նրա մտահոգությունները։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Պուտինը կգերադասի ԱՄՆ այնպիսի նախագահի, որը «ավելի կառուցողական» է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ և հասկանում է «երկխոսության նշանակությունը»

  • Կիսվել: