երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանում ՎՏԲ բանկը ենթարկվել է իր պատմության մեջ ամենախոշոր DDoS հարձակման. Forbes

Ռուսաստանում ՎՏԲ բանկը ենթարկվել է իր պատմության մեջ ամենախոշոր DDoS հարձակման. Forbes

ՎՏԲ բանկը ենթարկվել է իր պատմության մեջ ամենախոշոր DDoS հարձակման։ Բանկի տվյալներով՝ հարձակումը կազմակերպվել է արտասահմանից, գրում է forbes.ru-ն:

ՎՏԲ-ն հայտնել է, որ հաքերները հարձակվում են բանկի համակարգերի արտաքին օղակի վրա։ Մասնագետները փորձում են հաճախորդներին պաշտպանել հնարավոր խնդիրներից, սակայն պարբերաբար կարող են դժվարություններ առաջանալ բանկային հավելվածների և VTB Online-ի վեբ տարբերակի աշխատանքում, հայտնել են բանկի մամուլի ծառայությունից։

Հարձակման վերլուծությունը ցույց է տվել, որ այն ծրագրված էր և մասշտաբային, և դրա նպատակը բանկային ծառայությունների աշխատանքին խոչընդոտելն էր, հայտնել են ՎՏԲ-ում։ Բանկի սերվերներին ուղղված հարցումների մեծ մասը, որոնք ավելորդ ծանրաբեռնվածություն են ստեղծում ՎՏԲ-ի ՏՏ համակարգերի վրա, գեներացվում են ինտերնետի արտասահմանյան հատվածներից, սակայն կա նաև վնասակար տրաֆիկ ռուսական IP հասցեներից:

  • Կիսվել: