Արեւմուտքի պատժամիջոցները չեն խանգարի Վրաստանում ՎՏԲ բանկին աշխատել
Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները խնդիրներ չեն ստեղծի Վրաստանում VTB բանկի դուստր ձեռնարկության և նրա հաճախորդների համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի Ազգային բանկը։
Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու մասին, իսկ փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին, որից հետո «Սբերբանկ», «ՎՏԲ», «Սովկոմբանկ», «Նովիկոմբանկ», «Օտկրիտիե բանկ», «Պրոմսվյազբանկ», «Ռոսիա» բանկերը ընկել են օտարերկրյա պետությունների պատժամիջոցների տակ։