Ռուսաստանում վերանայում են ապօրինի ներգաղթյալների իրավունքները
Ռուսաստանի Պետդուման վերանայել է ՌԴ տարածքում գտնվող ներգաղթյալների իրավունքները, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ ընդունվել է ներգաղթյալներին առնչվող նոր իրավական ռեժիմ. այսուհետ ապօրինի ներգաղթյալներն իրավունք չեն ունենա կատարել բանկային գործարքներ՝ բացի պարտադիր պետական վճարներից, գնել կամ վաճառել անշարժ գույք և տրանսպորտային միջոց, ազատ շարժվել ՌԴ-ի տարածքում, ամուսնանալ կամ ամուսնալուծվել:
Բացի այդ՝ նրանք կկարողանան կանխիկացնել միայն մինչև 30 հազար ռուբլի: