կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսաստանում Սու-24 է կործանվել. օդաչուն ինքնանետվել է (լուսանկարներ)

Ռուսաստանում Սու-24 է կործանվել. օդաչուն ինքնանետվել է (լուսանկարներ)

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինքնաթիռը կործանվել է Վալույսկի քաղաքային շրջանում։ Այժմ տեղում աշխատում են քննչական խումբը և ԱԻՆ աշխատակիցները։

Ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառները հետաքննվում են, հայտնել է նահանգապետը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ իրավապահ մարմիններին հղումով, պաշտպանության գերատեսչության կործանված ինքնաթիռը Սու-24 մարտավարական առաջնագծի ռմբակոծիչ է։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռը կործանվել է գյուղի ծայրամասում, օդաչուին հաջողվել է ինքնանետվել։

Нет описания.Нет описания.Нет описания.

  • Կիսվել: