Ռուսաստանում Մոլդովայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Պաշտոնական Մոսկվան կոչ է արել Քիշնևին չեզոք դիրք գրավել Ուկրաինայի հարցում, հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ռուսաստանի այս դիրքորոշումը փոխանցվել է Ռուսաստանում Մոլդովայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Կետրարուին։
«Դիվանագետին լուրջ մտահոգություն է հայտնվել ռուսական և մոլդովական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության առնչությամբ, ըստ որի՝ Արևմուտքի կողմից Կիևին փոխանցված F-16 ինքնաթիռները կտեղակայվեն Մոլդովայի օդանավակայաններում և դրանք կօգտագործվեն ռուսական տարածքը ռմբակոծելու համար»,-ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։


