երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ռուսաստանում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման վարժանքները

Ռուսաստանում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման վարժանքները

Ռուսական բանակում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման վարժանքները, տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

«Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումները կմշակեն «Իսկանդեր» համալիրի հրթիռների արձակման նախապատրաստական ​​աշխատանքները, իսկ օդատիեզերական ուժերի օդային ստորաբաժանումների անձնակազմը կհամալրի ավիացիոն զենքերը»,-ասված է հազորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ զորավարժություններն անցկացվում են՝ ի պատասխան Արևմուտքի երկրների պաշտոնատար անձանց սադրիչ հայտարարությունների և ուղղված են երկրի ինքնիշխանությունը պահպանելուն:

  • Կիսվել: