հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսաստանում մեկ օրում մահացել է 174 վարակված. ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանում մեկ օրում մահացել է 174 վարակված. ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրվա ընթացաքում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 8371 նոր դեպք, մահացել է 174 հիվանդ, հայտնել են Ռուսաստանում վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Վարակի առավել շատ դեպքերը գրանցվել են Ռուսաստանի մայրաքաղաքում, մերձմոսկովյան շրջաններում և Սանկտ Պետերբուրգում: Վերջին 24 ժամվա ընթացքում հաստատված դեպքերից 3560 հիվանդի մոտ կլինիկական ախտանշաններ չկան:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կա մոտ 380000 վարակված, մահացության ցուցանիշը 4142 1, ապաքինվել է ավելի քան 150000 հիվանդ:

  • Կիսվել: