ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 5966 նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 5966 նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 5966 մարդու մոտ, ինչը օրական կտրվածքով հայտնաբերված վարակակիրների թվի նոր ռեկորդ է համարվում, հայտնում է korrespondent.net կայքը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։ 

Ռուսաստանում համավարակի սկզբից մինչև օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակման 74 588 դեպք։

«Ռուսաստանի 85 մարզում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային վարակի 74 588 դեպք (+ 8.7%)։ Նախօրերին ապաքինվելուց հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 682, ամբողջ ընթացքում՝ 6250 մարդ։ Նախօրեին մահվան դեպքերի թիվն ավելացել է 60-ով՝ ընդհանուր հասնելով 681-ի»,- ասվում է հաղորդագրությունում:

Շտաբից հայտնել են նաև, որ 2 915 (48,9%) նոր վարակակրի մոտ հիվանդությունը որևէ ախտանշանով չի արտահայտվում։

Այսպես՝ ՌԴ-ում կորոնավիրուսի հայտնաբերման օրական ռեկորդը երկրորդ օրն անընդմեջ թարմացվում է, իսկ մինչ այդ ցուցանիշը երեք օր շարունակ նվազում էր։

 

 

  • Կիսվել: