ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 21 665 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 21 665 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 21 665 նոր դեպք: 2021 թվականի հունվարի 21-ից ի վեր դա մաքսիմալ ցուցանիշ է: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5 430 753-ի:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին  հունիսի 26-ին լրագրողներին հայտնել է  նոր ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
 

Այս պահին Ռուսաստանում բուժում է ստանում 354 084 մարդ: Մեկ օրում կորոնավիրուսից առողջացել է 14 347 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 4 943 986 է:

Մեկ օրում մահացել է 619 վարակված: Համավարակի տարածման շրջանից ի վեր մինչ օրս մահացել է 132 683 վարակակիր:

  • Կիսվել: