Ռուսաստանի ՊՆ-ն չի նախատեսում լրացուցիչ զորահավաք իրականացնել. Շոյգու
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը չի նախատեսում լրացուցիչ զորահավաք իրականացնել՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է Ինտերֆաքսը:
ՌԴ ՊՆ ղեկավար անձնակազմի հետ խոհրդակցության ժամանակ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Գլխավոր շտաբը լրացուցիչ զորահավաքի ծրագրեր չունի: Զինված ուժերն ունեն անհրաժեշտ թվով զինվորականներ՝ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու համար՛՛:
Շոյգուն հավելել է, որ հոկտեմբերի 1-ից մեկնարկած աշնանային զորակոչն ընթանում է նախատեսվածի համաձայն՝ օրենքով սահմանված ժամկետներում։
՛՛Նախագահի հրամանագրի համաձայն՝ 130 հազար մարդ ենթակա է զինծառայության։ Եվս մեկ անգամ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ոչ մի զորակոչիկ, այդ թվում՝ նոր շրջաններից, չի ուղարկվի մարտական գործողությունների գոտի՛՛,-ասել է ՌԴ պաշտպանության նախարարը: