ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանում ի հայտ են եկել կորոնավիրուսով վարակված առաջին երկու հիվանդները

Ռուսաստանում ի հայտ են եկել կորոնավիրուսով վարակված առաջին երկու հիվանդները

Ռուսաստանում՝ Անդրբայկալում եւ Տյումենի մարզում, գրանցվել են նոր տիպի կորոնավիրուսով առաջին երկու հիվանդները: Այդ մասին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ, օպերատիվ շտաբի ղեկավար Տատյանա Գոլիկովան, հայտնում է Ria.ru-ն։

Նա նշել Է, որ հիվանդացածները Չինաստանի քաղաքացիներ են:

Գոլիկովան հավելել Է, որ Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով սկսում Է երկրի քաղաքացիների տարհանումը Չինաստանի Ուհան քաղաքից եւ Հուբեյի նահանգից: Հայնան կղզում գտնվող ՌԴ-ի բոլոր քաղաքացիները հայրենիք կվերադարձվեն մինչեւ փետրվարի 4-ը:

  • Կիսվել: