շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանում այսօր համազգային սգո օր է, իջեցվելու են բոլոր պետական հաստատությունների դրոշները

Ռուսաստանում այսօր համազգային սգո օր է, իջեցվելու են բոլոր պետական հաստատությունների դրոշները

Այսօր Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել:

Ավելի վաղ հայտնել էինք՝ մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչության հետևանքով զոհվել է 133 մարդ, այդ թվում՝ 3 երեխա:

Երկրում իջեցվել են պետական դրոշները, մշակութային հաստատություններին խորհուրդ է տրվել չեղարկել ժամանցային միջոցառումները:

Դաշնային հեռուստաալիքները եթերից հեռացրել են ժամանցային հաղորդումներն ու գովազդը։ Որպես համերաշխության նշան՝ սուգ է հայտարարվել նաև Նիկարագուայում և Աբխազիայում:

Ավելի վաղ ԱՄԷ-ում Բուրջ Խալիֆայի աշտարակը գունավորվել էր ռուսական դրոշի գույներով: Շինության վրա հայտնվել էր գրություն արաբերենով և անգլերենով՝ «Արաբական Միացյալ Էմիրություններն աջակցում է Ռուսաստանին»:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:

  • Կիսվել: