չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուսաստանում ավտոբուսը բախվել է գնացքին. կա ութ զոհ

Ռուսաստանում ավտոբուսը բախվել է գնացքին. կա ութ զոհ

Յարոսլավլի մարզի Բերենդեևո գյուղի վերահսկվող անցումում մարդատար ավտոբուսի և ճեպընթաց գնացքի բախման զոհ է դարձել ութ մարդ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ Բերենդեևո գյուղում բախում է տեղի ունեցել սովորական ավտոբուսի և արագընթաց գնացքի միջև։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսում գտնվող բոլոր ութ մարդիկ զոհվել են։

Հյուսիսային երկաթուղին նույնպես հայտնել է վթարի հետևանքով ութ մահվան մասին:

Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդն ու յոթ ուղեւորները մահացու վնասվածքներ են ստացել։ Վիրավորվել է նաև գնացքի մեքենավարը։

Վթարի պատճառը, ըստ Հյուսիսային երկաթուղու, եղել է Արխանգելսկ-Մոսկվա երթուղու մոտեցող թիվ 15 մարդատար գնացքի դիմաց գծով մարդատար ավտոբուսի դուրս գալը։

Գնացքի մեքենավարը գործադրել է վթարային արգելակ, սակայն հեռավորությունը անբավարար է եղել, և բախումից խուսափել չի հաջողվել։

  • Կիսվել: