չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն ավարտել է աշխատանքն ու հեռացել Մոսկվայից

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն ավարտել է աշխատանքն ու հեռացել Մոսկվայից

Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է դեսպանի իր գործունեությունն ու այսօր հեռացել Մոսկվայից։ Այս մասին նշվել է դեսպանության հայտարարությունում։

«Դեսպան Սալիվանը նշանակվել էր 2019թ. դեկտեմբերին եւ այդ պաշտոնում աշխատել մոտ երեք տարի։ Ջոն Սալիվանը կավարտի նաւե քառասնամյա կարիերան պետական ծառայությունում, որի ընթացքում աշխատել է ԱՄՆ հինգ նախագահների օրոք, ներառյալ՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում, ղեկավար պաշտոններ է զբաղեցրել արդարադատության, պաշտպանության եւ առեւտրի նախարարություններում։ Մինչեւ Սալիվանի հաջորդի Մոսկվա ժամանելը ԱՄՆ դեսպանության հավատարմատարի պարտականությունները կկատարի Էլիզաբեթ Ռուդը»,- նշվել է դեսպանության հայտարարությունում։

  • Կիսվել: