շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով մահվան 181 նոր դեպք

Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով մահվան 181 նոր դեպք

Ռուսաստանի 83 շրջանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8952 նոր դեպք, հիվանդությունից մահացել է 181, ապաքինվել՝ 8212 մարդ: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր վարակակիրներից 3747-ի (41․9 տոկոս) մոտ հիվանդությունը որևէ կլինիկական ախտանշաններով չի արտահայտվել։

Հայտնի է, որ անցյալ օրը վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 2367, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 735, Սանկտ Պետերբուրգում՝ 365, Նիժնի Նովգորոդի և Սվերդլովսկի մարզերում՝ համապատասխանաբար 289 և 261, Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում՝ 167։

Երկրում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման համար ավելի քան 10,3 միլիոն թեստ է արվել։

  • Կիսվել: