կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսաստանն Ուկրաինայի վերաբերյալ Արեւմուտքի հետ բանակցելու առաջարկներ չի ստացել. Պեսկով

Ռուսաստանն Ուկրաինայի վերաբերյալ Արեւմուտքի հետ բանակցելու առաջարկներ չի ստացել. Պեսկով

Ռուսաստանն Ուկրաինայի վերաբերյալ Արեւմուտքի հետ բանակցելու առաջարկներ չի ստացել, որոշակիություն առայժմ չկա, պետք է հասկանալ, թե ինչպիսին է լինելու արդյունքը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, չենք ստացել. ոչ մի որոշակիություն այս հաշվով ներկա պահին չկա»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում դիվանագիտական խողովակներով ազդանշաններ ստացվել են այն մասին, որ Թուրքիայում կարող են տեղի ունենալ բանակցություններ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի միջեւ։

Թուրքիայի եւ Եվրամիության միավորված խորհրդարանական կոմիտեի նախագահ Իսմայիլ Էմրահ Քարայելը «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի չորս երկրների միջեւ բանակցությունների վայր կարող է լինել Ստամբուլը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան նախատեսում է կազմակերպել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի բանակցությունները, համապատասխան առաջարկը հանձնվել է Վաշինգտոնին դիվանագիտական խողովակներով։ 

  • Կիսվել: