Եվս 307 զինվորական է ազատ արձակվել Կիևի հետ գերիների փոխանակման շրջանակում. ՌԴ ՊՆ
Եվս 307 ՌԴ զինծառայողներ են վերադարձել Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Մայիսի 23-ին հաղորդվել էր, որ 270 գերեվարված զինվորականներ և 120 քաղաքացիական անձինք Ռուսաստան են վերադարձել փոխանակման շրջանակում, որի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ուկրաինայի հետ Ստամբուլում: Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել նաև 270 գերի և 120 քաղաքացիական անձ։
«Մայիսի 24-ին, ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների համաձայն, որոնք ձեռք են բերվել մայիսի 16-ին Ստամբուլում, Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է ևս 307 ռուս զինծառայող», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դրա դիմաց Ուկրաինայի զինված ուժերի 307 ռազմագերի է հանձնվել։
Այժմ ՌԴ զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:
Բոլորին կտեղափոխեն Ռուսաստան՝ Ռուսաստանի ՊՆ բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար։
Ռուսական կողմի նախաձեռնած լայնածավալ փոխանակումը կշարունակվի, հավելել են գերատեսչությունում։