շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական կողմն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 300-ից ավելի անօդաչու թռչող սարք, 8 թևավոր հրթիռ:

Հրթիռներից մեկը հարվածել է Կիևում 9-հարկանի բնակելի շենքի: Մայրաքաղաքում առնվազն 6 մարդ զոհվել է, այդ թվում՝ երեխա, 50-ից ավելի մարդ վիրավորվել է:

Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական 30-ից ավելի անօդաչու խոցելու մասին: Հարվածների տակ են հայտնվել Պենզան, Վորոնեժը, Վոլգոգրադը: ԱԹՍ-ների բեկորներն ընկել են Վոլգոգրադի մարզում երկաթուղային ենթակառուցվածքի վրա, գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Դոնեցկի Չասով Յար քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին:

  • Կիսվել: