կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ազգային արժույթներով փոխհաշվարկների մասին

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ազգային արժույթներով փոխհաշվարկների մասին

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են ազգային արժույթներով փոխհաշվարկների հարցը, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:

«Ռուսաստանի հետ առևտուրը շարունակվում է բազմաթիվ ուղղություններով։ Էներգետիկան, անկասկած, ծախսերի ամենամեծ կետերից մեկն է։ Բայց դա վերաբերում է նաև զբոսաշրջությանը, պարենամթերքին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական գազը ռուբլով վճարելու մասին։ Անհրաժեշտ է ավարտել որոշ տեխնիկական աշխատանքներ»,– նշել է Դոնմեզը TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Կողմերն արդեն սկսել են մասնակի առևտուր ազգային արժույթներով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր Անկարայի կողմից ռուսական գազի մատակարարումների 25 տոկոսը ռուբլով վճարելու շուրջ համաձայնության հասնելու մասին:

Դոնմեզը պարզաբանել է, որ ռուսական գազի մատակարարումների 25 տոկոսը ռուբլով վճարելու մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մոտ ժամանակներս:

  • Կիսվել: