երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ռուսաստանն ու Իրանը մոտ են գազի մատակարարման պայմանագրի ստորագրմանը

Ռուսաստանն ու Իրանը մոտ են գազի մատակարարման պայմանագրի ստորագրմանը

Շուտով կարող է ստորագրվել Իրան ռուսական գազատարով գազի մատակարարման պայմանագիր։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։

Հղում անելով Իրանի նավթի նախարարությանը՝ Ալիաբադին պարզաբանել է, որ այս թեմայի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին։

Հրատարակությունը նշում է, որ Իրանը ֆորմալ առումով երկնագույն վառելիքի պակաս չի զգում՝ գազի պաշարներով աշխարհում զբաղեցնելով երկրորդ տեղը, սակայն հիմնական հանքավայրերը գտնվում են երկրի հարավում, մինչդեռ բնակչությունը կենտրոնացած է հիմնականում հյուսիսում։ Այդ պատճառով Իրանի մի քանի շրջաններում, հատկապես գյուղական շրջաններում, գազի պակաս կա:

Հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմը» ռազմավարական հուշագիր է ստորագրել Իրանի գազի ազգային ընկերության հետ՝ Իրան բնական գազի մատակարարումների կազմակերպման վերաբերյալ։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում Իրանը տարածաշրջանային էներգետիկ հանգույցի վերածելու գործում։

  • Կիսվել: