հինգշաբթի, հունիս 27
27 / 6 / 2024
Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան կօգնեն միմյանց՝ երկրներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում. Լավրով

Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան կօգնեն միմյանց՝ երկրներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում. Լավրով

Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն համաձայնություն են ձեռք բերել օգնություն ցույց տալ միմյանց երկրներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում: Այս մասին ՌԵՆ ՏՎ-ին տված մեկնաբանությունում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը։

Նա, մասնավորապես, նշել է. «Պայմանագրի չորրորդ հոդվածին համապատասխան կա համաձայնություն՝ միմյանց օգնություն ցույց տալու ցանկացած պայմանավորվող երկրի դեմ ագրեսիայի դեպքում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նաև հիշատակել է, որ մենք ուշադրություն ենք դարձնում, թե ինչպես է Արևմուտքն Ուկրաինային առատորեն մատակարարում հեռահար, ժամանակակից զենքեր՝ ներառյալ միջուկային զենք կրելու ունակ ինքնաթիռներ, որպեսզի (խմբ․- Ուկրաինան) կարողանա խոցել ցանկացած թիրախ Ռուսաստանի Դաշնության տարածքում: Այդ առնչությամբ նա չի բացառել ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը»:

Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ ռուս-կորեական բանակցությունների արդյունքներով ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Ռուսաստանի նախագահը և ԿԺԴՀ պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընը։

 

  • Կիսվել: