երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ռուսաստանն ու Եգիպտոսը համատեղ զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովում

Ռուսաստանն ու Եգիպտոսը համատեղ զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովում

Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի և Եգիպտոսի ռազմածովային ուժերի նավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովում։ Այս մասին ասված է  ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է՝ Ռուսաստանից զորավարժություններին ներգրավված են Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերը՝ «Վարյագ» հրթիռային հածանավը և «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը, իսկ Եգիպտոսը զորավարժությունների է ուղարկել «Ալ-Քադիր» ֆրեգատը:

Ռուսական կողմն իր ռազմանավերի մուտքը Ալեքսանդրիա նավահանգիստ համարել է հերթական գործնական քայլը՝ ռուս-եգիպտական ​​ռազմածովային համագործակցության ամրապնդման հարցում:

 

 

  • Կիսվել: