երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանն իր պատմության դժվարին ժամանակաշրջանում է. Պուտին

Ռուսաստանն իր պատմության դժվարին ժամանակաշրջանում է. Պուտին

Ռուսաստանն իր պատմության դժվարին ժամանակաշրջանում է, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձել էին «ամբողջությամբ փլուզել» այն: Այս մասին ՆԳՆ կոլեգիայի նիստում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը, ինչպես գիտենք, իր պատմության դժվարին ժամանակաշրջանում է։ Սա բոլորի համար պարզ է, այս առումով ամեն ինչ պարզ է։ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր աշխարհաքաղաքական չարակամները, իհարկե, իրենց առջեւ նպատակ դրեցին ամբողջությամբ փլուզել այն, ինչ մնացել էր պատմական Ռուսաստանից, այսինքն՝ ավարտին հասցնել նրա կորիզը, ըստ էության, Ռուսաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, և ենթարկեցնել այն ամենը, ինչ մնում է, իրենց աշխարհաքաղաքական շահերին»։

Ըստ ՌԴ նախագահի՝ այս մասին վստահ են խոսում և՛ ԱԴԾ նախկին տնօրենը, և՛ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

  • Կիսվել: