երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Օդեսային, Նիկոլաևին, Խերսոնին, Խարկովին. զոհերի թվում երեխաներ կան. Սինեգուբով

Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Օդեսային, Նիկոլաևին, Խերսոնին, Խարկովին. զոհերի թվում երեխաներ կան. Սինեգուբով

Երեկ երեկոյան Ռուսաստանը ԱԹՍ-ներով հարված է հասցրել Օդեսային, այնուհետև Նիկոլաևին, Խերսոնին, Խարկովին։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, փոխանցում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Խարկովում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո գազալցակայանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ երեք երեխա, որոնցից մեկը նորածին է, մյուսները 7 և 4 տարեկան են:

  • Կիսվել: