շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
​​​​​​​ Ռուսաստանն արգելել է Ճապոնիայի վարչապետի ու ևս 63 քաղաքացու մուտքը

​​​​​​​ Ռուսաստանն արգելել է Ճապոնիայի վարչապետի ու ևս 63 քաղաքացու մուտքը

Ռուսաստանն արգելել է Ճապոնիայի 63 քաղաքացու, այդ թվում՝ վարչապետ Ֆումիո Կիսիդայի և արտգործնախարար Յոսիմա Հայասիի մուտքը դաշնության տարածք։

Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ մայիսի 4-ի հաղորդագրության մեջ, հայտնում է Իզվեստիան։

«Ֆումիո Կիսիդայի վարչակազմը սկսել է աննախադեպ հակառուսական արշավ, թույլ է տալիս անընդունելի հռետորաբանություն Ռուսաստանի Դաշնության դեմ, ներառյալ զրպարտությունն ու ուղղակի սպառնալիքները։ Դրան արձագանքում են Ճապոնիայի հասարակական գործիչները, փորձագետները և լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք լիովին կողմնակալ են մեր երկրի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքի նկատմամբ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ ձեռնարկված միջոցները սահմանվել են նաև որպես պատասխան Ճապոնիայի կողմից Ռուսաստանի քաղաքացիների դեմ անձնական պատժամիջոցների սահմանմանը։

«Սև ցուցակում» հայտնված բոլոր անձանց համար ՌԴ մուտքի արգելքը անժամկետ է։  

  • Կիսվել: