չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսաստանն ամսական 130-150 հրթիռ է արտադրում. Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ

Ռուսաստանն ամսական 130-150 հրթիռ է արտադրում. Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ

Աշնանից ի վեր Ռուսաստանը չի կարողացել զգալիորեն մեծացնել հրթիռների արտադրությունը։ Նրանք հրթիռների փոքր պաշար ունեն, և այն ամենը, ինչ արտադրվում է, անմիջապես կիրառվում է Ուկրաինայի դեմ։ Այս մասին ՌԲԿ-Ուկրաինա-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Առայժմ առավելագույն ցուցանիշները մնում են նույնը՝ մոտ 115-130 ռազմավարական հրթիռ։ Այնուամենայնիվ, դրանք կարող են տարբեր լինել՝ կախված ամսից՛՛:

Սկիբիցկինի խոսքով՝ արտադրության մակարդակը կախված է հզորությունների բեռնումից, բաղադրիչներից, քանի որ, ըստ նրա,  նույն ՛՛x –101՛՛-ի, ՛՛Կինժալ՛՛-ի, ՛՛Կալիբրի՛՛-ի պահեստամասերը հիմնականում արտասահմանյան արտադրության են:

  • Կիսվել: