երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ռուսաստանն ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի համակրում. Մեդվեդև

Ռուսաստանն ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի համակրում. Մեդվեդև

Ռուսաստանը չի համակրում ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին` ամերիկյան նախընտրական քարոզարշավն ընկալելով որպես տարայի մեջ ընկած սարդերի կռիվ։ Այս մասին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությանը որևէ լավ բան սպասվո՞ւմ է հանրապետական Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու դեպքում։

Մեդվեդևը պարզաբանել է. «Ռուսաստանը երկխոսություն կվարի ԱՄՆ ցանկացած նախագահի, այդ թվում՝ Թրամփի հետ՝ սեփական շահերը պաշտպանելու տեսանկյունից»։

Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 5-ին: Երկրի ղեկավարի պաշտոնին հավականում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Քամալա Հարիսը:

 

  • Կիսվել: