Ռուսաստանին Ղրիմի միացման տարեդարձի կապակցությամբ ՌԴ նախագահն այցելել է Սևաստոպոլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Սևաստոպոլ՝ Ղրիմի՝ Ռուսաստանին միացման 9-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից։
Պետության ղեկավարը ժամանել է ուղղաթիռով։ Նա շրջել է քաղաքում, զրուցել է տեղի բնակիչների հետ, նույնիսկ հյուրընկալվել է նրանցից մեկի տանը։
Նշվում է, որ ՌԴ նախագահին ներկայացվել են տեղի արվեստի դպրոցն ու «Կորսուն» մանկական կենտրոնը: