երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ռուսաստանի՝ Ուկրաինայի հետ սահմանային շրջաններում պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի «դեղին» մակարդակը

Ռուսաստանի՝ Ուկրաինայի հետ սահմանային շրջաններում պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի «դեղին» մակարդակը

Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի շրջաններում ապրիլի 11-ից գործում է ահաբեկչական սպառնալիքի «դեղին» մակարդակը։ Այն ներդրվել է Կուրսկի, Բելգորոդի, Բրյանսկի մարզերում, Վորոնեժի մարզի երկու շրջանում, Կրասնոդարի երկրամասի ևս երկու շրջանում, ինչպես նաև Ղրիմի հյուսիսում։

Երեկ երկու պայթյուն է որոտացել Բելգորոդի և Կուրսկի մարզերում: Բելգորոդի շրջանում հրդեհ է բռնկվել ՊՆ օբյեկտներից մեկի տարածքում, ինչի հետևանքով վնասվածք է ստացել մեկ բնակիչ, ավերվել է յոթ տուն։ Ավելի ուշ հրդեհը մեկուսացվել է։

Նույն օրը Կուրսկի մարզում էլ պայթյունից մասամբ փլուզվել է երկաթուղային կամուրջը: Շրջանի նահանգապետը կատարվածը որակել է դիվերսիա:

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հարվածներ կհասցնի «դիվերսիոն որոշումներ ընդունող կենտրոններին», այդ թվում՝ Կիևում, եթե ուկրաինական կողմը շարունակի հարվածներ հասցնել Ռուսաստանի օբյեկտներին։ Նրանք նշել են, որ մինչև այժմ ռուսական բանակը ձեռնպահ էր մնում նման գործողություններից։

  • Կիսվել: