երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռուսաստանի տնտեսությունը չի փլուզվի. Մեդվեդև

Ռուսաստանի տնտեսությունը չի փլուզվի. Մեդվեդև

Ռուսաստանի տնտեսությունը չի փլուզվի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդվում է՝ Մեդվեդևն ասել է, որ սեփական արտադրության զարգացումը այն մասնաճյուղերում, որտեղ դա դեռ չի արվել, պատժամիջոցների պայմաններում, իհարկե, դժվար է, բայց իրագործելի է:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմաթիվ հուսալի գործընկերներ ունի հետխորհրդային տարածքում, Չինաստանում, Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայում:

Մեդվեդևը խոսել է նաև ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին և ասել, որ ԱՄՆ-ի ու Եվրոպայի ժողովուրդները շուտով ՛՛հաշիվ են ներկայացնելու՛՛ այդ երկրների ղեկավարներին՝ իրենց գրպանին վնաս հասցրած հակառուսական սանկցիաների համար:

 

  • Կիսվել: