հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի  ԱԳնախարարների հանդիպումը հետաձգվել է մինչև մայիս

Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳնախարարների հանդիպումը հետաձգվել է մինչև մայիս

Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը որոշվել է հետաձգել մինչև մայիս։ Այս մասին Al Watan-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։

՛՛Շահագրգիռ կողմերի միջև այս հարցում դրական արդյունքների հասնելու համար շարունակվում են շփումներն ու խորհրդակցությունները՛՛,-ասել է նա և հավելել, որ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի քառակողմ հանդիպումը կայանա։ 

Ըստ Եֆիմվի՝ կողմերը չեն կարող օրակարգային բոլոր հարցերը լուծել բանակցությունների մեկ կամ մի քանի փուլով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԳ նախարարների հանդիպումը պետք է կայանար ապրիլի 10-ին։

  • Կիսվել: