երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանի ՔԿ-ն արձանագրել է ուկրաինական զորքի կողմից Դոնեցկի Լենինյան շրջանում տեղի ունեցած հրետակոծության հետևանքները

Ռուսաստանի ՔԿ-ն արձանագրել է ուկրաինական զորքի կողմից Դոնեցկի Լենինյան շրջանում տեղի ունեցած հրետակոծության հետևանքները

Ռուսաստանի Քննչական կոմիտեի քննիչներն արձանագրել են ուկրաինական զորքի կողմից Դոնեցկ քաղաքի Լենինյան շրջանում տեղի ունեցած հրետակոծության հետևանքները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ Դոնեցկի հրետակոծության հետևանքով վնասվել են մի շարք բնակելի տներ և Լենինսկի շրջանի դպրոցի ապակիները, 1 բնակիչ է տուժել։

՛՛ՌԴ ՔԿ քննչական խումբը զննության նպատակով ժամանել է դեպքի վայր` Դոնեցկ քաղաքի Լենինյան շրջան։ 2022 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 16.00-ին արկ է ընկել տան բակում, որտեղ տղամարդ է տուժել։ Նա բեկորային վնասվածք է ստացել, ներկա պահին հիվանդանոցում է՛՛,-նշել է ՔԿ-ի ներկայացուցիչը:

ՌԴ ՔԿ քննիչը զննել է հրետակոծության վայրը, արձանագրել վնասները և առգրավել զինամթերքի բեկորները` հետագա փորձաքննության համար։

  • Կիսվել: