շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Բելգորոդի մարզում խոցել է ուկրաինական ԱԹՍ- ներ և հրթիռներ

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Բելգորոդի մարզում խոցել է ուկրաինական ԱԹՍ- ներ և հրթիռներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի մարզի երկնքում Ուկրաինայի կողմից արձակված անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ ոչնչացնելու մասին։

Հաղորդագրություններից մեկում ՌԴ ՊՆ-ն նշում է Բելգորոդի մարզում 7 հրթիռ և ինքնաթիռային տիպի 4 ԱԹՍ ոչնչացնելու մասին։ Ըստ գերատեսչության՝ Կիևը հարվածներն իրականացրել է հունվարի 17-ի գիշերը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 02։40-ի սահմաններում։

Այնուհետև գերատեսչությունը ևս մեկ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հունվարի 17-ի առավոտյան ուկրաինական կողմը Ռուսաստանի Դաշնության օբյեկտների ուղղությամբ հերթական հարձակման փորձն է իրականացրել։

«ՀՕՊ հերթապահ համակարգերի կողմից Բելգորոդի շրջանի երկնքում խոցվել են 4 հրթիռ և ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք», - գրված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: