կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու

Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու

Ընթացիկ տարվա մարտի ամսին  Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի  նախագահ Էլլա Պամֆիլովան։

«Այսօրվա մեր հանդիպման արդյունքում արդեն լիովին պարզ է, որ քվեաթերթիկում լինելու է չորս թեկնածու»,- ասել է հանձնաժողովի նախագահը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես որպես թեկնածուներ է գրանցել ինքնաառաջադրած Վլադիմիր Պուտինին և խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ՝ Լեոնիդ Սլուցկիին, Վլադիսլավ Դավանկովին և Նիկոլայ Խարիտոնովին:

ՌԴ Դաշնային խորհուրդը Ռուսաստանում նախագահական ընտրություններ է նշանակել 2024 թվականի մարտի 17-ին։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։

  • Կիսվել: