երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ռուսաստանի Կիրովի մարզում ՄԻ-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կան զոհեր

Ռուսաստանի Կիրովի մարզում ՄԻ-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կան զոհեր

Մի-2 ուղղաթիռը, որում չորս մարդ է եղել, կոշտ վայրէջք է կատարել Ռուսաստանի Կիրովի մարզում, հայտնաբերվել են երեք մահացածների դիեր, հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մի-2» ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Կիրովի մարզում, որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս պահին փրկարարները հայտնաբերել են երեք մահացածի դի»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: