Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սիրիայի հարցով հանդիպում կունենան
Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի մասնակից երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի արտգործնախարարները վաղը կհանդիպեն Քաթարում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նշվում է, որ հանդիպումը նախատեսված է Դոհայի 22-րդ համաժողովի շրջանակում:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել էին, որ նախարար Հաքան Ֆիդանը կմասնակցի Դոհայի համաժողովին, որի շրջանակում Աստանայի ձևաչափի հանդիպում է նախատեսված:
Սիրիայի հարցով բանակցությունների շրջանակում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ մեկնել է Բաղդադ, հանդիպել Իրաքի արտգործնախարարի հետ: Իրաքում սպասվում է նաև Իրանի, Իրաքի, Սիրիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպում: