շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին հսկայական խցանում է գոյացել

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին հսկայական խցանում է գոյացել

Ռուս- վրացական ճանապարհին սահմանային գոտում հսկայական խցանում է գոյացել, հաղորդում է տելեգրամյան Осторожно, новости ալիքը։

Ականատեսները պատմել են, որ «Վերին Լարս» անցակետի մեքենաների հերթը ձգվում է ավելի քան 5 կիլոմետր։

«Շոգ է, պայմաններ չկան, երեխաների հետ սպասել այլևս հնարավոր չէ։ Եվ ոչ ոք չի կարգավորում դա», - ասել է ալիքի զրուցակիցը։

Խցանման մեջ հայտնված մարդիկ նաև բողոքում են այն վարորդներից, ովքեր մեքենաները շրջանցում են հանդիպակաց գոտով՝ այդպիսով ավելացնելով հերթում մնացած ժամանակը մյուսների համար։

  • Կիսվել: