ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունները բանակցություններ են վարել ուկրաինական հացահատիկի թեմայով

Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունները բանակցություններ են վարել ուկրաինական հացահատիկի թեմայով

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Անկարան բանակցություններ է վարել ՌԴ ՊՆ ներկայացուցչի հետ՝ Ուկրաինայում «հացահատիկի խնդրի» կախակցությամբ ստեղծված բաց հեռախոսագծի շուրջ։

«Մեր նախագահի ղեկավարությամբ շփումները թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ շարունակվում են։ Շտապ զինադադար եւ լարվածության թուլացում է անհրաժեշտ, քանի որ մարդասիրական իրավիճակը վատթարանում է։ Լարման ավելացումը վնաս է հասցնում բոլորիս, այն պետք է միասին իջեցնել»,- Աքարի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

Հայտարարելով, որ Անկարան աշխատում է ուկրաինական նավահանգիստներից տարբեր մթերքներով, հատկապես հացահատիկով նավերի մեկնման հետ կապված լուրջ խնդիրների լուծման ուղղությամբ՝ Աքարը նշել է, որ նավահանգիստներից 15 նավերի տարհանման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

«Մենք բանակցություններ ենք վարում թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ կապ ենք պահպանում ՄԱԿ-ի հետ։ Դրա համար մենք գեներալներ ենք նշանակել Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարություններից։ Ռուս գեներալի հետ առաջին հանդիպումը կայացավ հունիսի 1-ին։ Հունիսի 4-ին տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ։ Դա, այսպես կոչված, «կարմիր գիծն» է, եւ այն մշտապես օգտագործվում է»,- ասել է Աքարը։

ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, Արեւմուտքը մեղադրել է Ռուսաստանին համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարմանը դեմ հանդես գալու մեջ. Մոսկվան կտրականապես մերժել է այդ մեղադրանքները։

  • Կիսվել: