Ռուսաստանի և Ղազախստանի սահմանին արգելափակվել են մոտ 300 բեռնատարներ
Ղազախստանի՝ Ռուսաստանին սահմանակից անցակետում մեքենաների հերթ է գոյացել՝ 280 բեռնատարով։ Այս մասին ասված է երկրի ճանապարհների կառավարման ազգային օպերատոր Կազավտոզհոլի մամուլի ծառայության տելեգրամյան ալիքում:
«Սամարա-Շիմկենդ ավտոճանապարհին ծանր բեռնատարների կուտակումներ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ազգային օպերատորի` ծանրաբեռնվածությունը պայմանավորված է սահմանային անցակետում դժվարին աշխատանքով։
Ըստ խցանման մեջ հայտված վարորդների՝ այն կարող է ձգվել մի քանի օր: