հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների միջև ստեղծված ուղիղ կապը գործում է․ Պենտագոն

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների միջև ստեղծված ուղիղ կապը գործում է․ Պենտագոն

Ուկրաինայում ծավալված իրադարձությունների պատճառով ստեղծված ուղիղ կապը, որը հաստատվել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի ռազմական գերատեսչությունների միջև՝ տարբեր բախումներն ու միջադեպերը կանխելու նպատակով, գործում է և պարբերաբար ստուգվում, հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Մենք, ինչպես նախկինում, այն ստուգում ենք ամեն օր, ուղիղ կապը գործում է»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերել «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Ջեֆֆ Սելդինը՝ «Թվիթերում»։

Թղթակցի հայտնած տեղեկատվության համաձայն, Պենտագոնի ներկայացուցիչը հավելել է, որ իրեն հայտնի չեն տեղեկություններ նմանատիպ միջադեպերի, այսինքն՝ այդ կապն ուղիղ նշանակությամբ օգտագործելու մասին։

  • Կիսվել: