շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետների բանակցությունների արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվել

Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետների բանակցությունների արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվել

Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինի և Ալի Ասադովի բանակցությունների արդյունքներով երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզի մասին համաձայնագիր է ստորագրվել:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ բացի այդ, բանակցությունների արդյունքում հաստատվել է երկրների մշակույթի նախարարությունների միջև համագործակցության ծրագիրը:

Ստորագրվել է համաձայնագիր նաև ռուս-ադրբեջանական սահմանի անցակետերի զարգացման միջոցառումների ծրագրի շուրջ։

 

  • Կիսվել: