Ռուսաստանի եւ Ադրբեջանի վարչապետերը քննարկել են Ղարաբաղի վերականգնման հարցով ջանքերի կարեւորությունը
Ռուսաստանի եւ Ադրբեջանի վարչապետեր Միխայիլ Միշուստինը եւ Ալի Ասադովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ղարաբաղի վերականգնման հարցով ջանքերի կարեւորությունը, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Միշուստինն ու Ասադովն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման ու հետպատերազմյան վերականգնման հարցով համատեղ ջանքերի կարեւորությունը:
Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաեւ ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական համագործակցությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով էներգետի, արդյունաբերական, տրանսպորտային եւ այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը:
Քննարկվել են նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները, ներառյալ՝ նորագույն դեղամիջոցների եւ պատվաստանյութերի կիրառումը: