կիրակի, սեպտեմբեր 20
20 / 9 / 2026
Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. Սոբյանին

Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ. Սոբյանին

Ռուս զինծառայողները հետ են մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի՝ Մոսկվայի վրա իրականացված ամենամասշտաբային հարձակումը: Այս մասին «Մաքս» հարթակում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Երեկվանից ի վեր բոլոր սահմանագծերում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ։ Դրանցից 450-ը՝ Մոսկվային մոտենալիս»,-նշել է նա։

Ըստ քաղաքապետի՝ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են խափանել Պետդումայի ընտրությունները, սակայն դա նրանց չի հաջողվել։ Նա նաև հայտնել է, որ մի քանի անօդաչու սարքեր հասել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանի տարածք, իսկ դրանցից մեկը հարվածել է բնակելի շենքի․ զոհեր չկան։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում ընթանում է խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների եզրափակիչ՝ երրորդ օրը։ Ինչպես ընդգծել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան, թշնամիները չեն կարողանա խափանել քվեարկությունը։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: