ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանի դեսպանատունը միջուկային զենքի կիրառման մասին ամերիկացի սենատորի խոսքերն անվանել է անպատասխանատու

Ռուսաստանի դեսպանատունը միջուկային զենքի կիրառման մասին ամերիկացի սենատորի խոսքերն անվանել է անպատասխանատու

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի (հանրապետական, Միսիսիպի նահանգից) հայտարարությունները Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում Ռուսաստանի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորության վերաբերյալ՝ անպատասխանատվության վկայություն է։

Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը։ «Մենք ուշադրություն ենք հրավիրել հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքերի՝ դեկտեմբերի 7-ին Fox News-ին տված հայտարարությունների վրա: Մեկնաբանելով ներուկրաինական ճգնաժամի հետ կապված իրավիճակը՝ օրենսդիրը ԱՄՆ նախագահին խորհուրդ է տվել իրավիճակի սրման դեպքում չբացառել ռազմական գործողությունների հնարավորությունը, ներառյալ Ռուսաստանի դեմ միջուկային զենքի կանխարգելիչ կիրառումը:
 
Նման արտահայտություններն անպատասխանատու են։ Բոլորին խորհուրդ ենք տալիս վերցնել և ուշադիր ծանոթանալ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների 2021 թվականի հունիսի 16-ի համատեղ հայտարարությունը։ Այդ փաստաթղթում հաստատվել է երկու երկրների հավատարմությունը այն սկզբունքին, ըստ որի միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել և այն երբեք չպետք է սանձազերծվի», - ասված է դիվանագիտական ներկայացուցչության Facebook-ն էջում հրապարակված մեկնաբանության մեջ: Դեսպանատունը հարց է տվել, թե այս իրավիճակում ում շահերն է պաշտպանում ամերիկացի քաղաքական գործիչը։
 
«Հատկանշական է, որ Միսիսիպի նահանգում, որը ներկայացնում է օրենսդիրը, գործում են Lockheed Martin-ի, Northrop Grumman-ի, Raytheon-ի, General Atomics-ի (ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններ) և այլ գրասենյակներ, այս կապակցությամբ հարցեր են ծագում, թե ո՞ւմ շահերն է պաշտպանում սենատորը՝ պատերազմի կոչ անելով՝ ուկրաինացիների՞ն, թե՞ ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրին,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Դեսպանատունը խորհուրդ է տվել «բոլոր անտեղյակներին վերցնել և ուշադիր կարդալ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների 2021 թվականի հունիսի 16-ի համատեղ հայտարարությունը»։ «Այս փաստաթուղթը հաստատում է երկու երկրների հավատարմությունը այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել և այն երբեք չպետք է սանձազերծվի:
 
Դեկտեմբերի 7-ի տեսազանգի ժամանակ էլ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները ուրվագծել են լարվածության հնարավոր նվազեցման հնարավությունները, լուրջ, պրոֆեսիոնալ և մտածված աշխատանք պետք է տարվի՝ համաձայնեցնելու համար անվտանգության երկարաժամկետ երաշխիքները։ Նման երկխոսությունը պահանջում է հանգստություն, փոխզիջման պատրաստակամության դրսևորում։ Դժվար թե Ռոջեր Ուիքերի չմտածված հայտարարությունները մեզ օգնեն դուրս գալ ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս սուր փուլից», - ասված է դիվանագիտական ներկայացուցչության տարածած հայտարարության մեջ։

  • Կիսվել: