երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթում ներառվել է 121 ֆիզիկական և իրավաբանական անձ. Բորել

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթում ներառվել է 121 ֆիզիկական և իրավաբանական անձ. Բորել

Եվրամիության խորհուրդը փետրվարի 25-ին հայտարարություն է տարածել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի ընդունման վերաբերյալ:
 
Նշվում է, որ նոր պատժամիջոցներն արգելքներ են սահմանում կրիտիկական կարևոր տեխնոլոգիաների և արդյունաբերական ապրանքների արտահանման համար, ինչպիսիք են էլեկտրոնիկան, մասնագիտացված տրանսպորտային միջոցները, մեքենաների մասերը, բեռնատարների և ռեակտիվ շարժիչների պահեստամասերը, ինչպես նաև շինարարական հատվածի համար նախատեսված ապրանքները, որոնք կարող են ուղարկվել ռուս զինվորականներին:
 
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն իր հերթին հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթում ներառվել է 121 ֆիզիկական և իրավաբանական անձ, նաև զգալի սահմանափակումներ են մտցվել ապրանքների ներմուծման և արտահանման վրա:
 

  • Կիսվել: