շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսաստանի Դաշնությունը ՆԱՏՕ-ի զորավարժությունները համարում է սպառնալիք և միջոցներ է ձեռնարկում․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնությունը ՆԱՏՕ-ի զորավարժությունները համարում է սպառնալիք և միջոցներ է ձեռնարկում․ Պեսկով

Ռուսաստանը սպառնալիք է համարում Եվրոպայում մեկնարկած Steadfast Defender 2024 ՆԱՏՕ-ի զորավարժությունները, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հիշեցրել է, որ դաշինքը ստեղծվել է Մոսկվայի հետ առճակատման համար, ուստի Ռուսաստանի Դաշնությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ։

Ըստ Պեսկովի՝ Ռուսաստանը «միանշանակ ընկալում է» ՆԱՏՕ-ի զորավարժությունները որպես սպառնալիք, քանի որ «ՆԱՏՕ-ն առճակատման գործիք է». դաշինքն այսպիսով «ձևավորվել, կազմավորվել և ներկայումս ղեկավարվում է Միացյալ Նահանգների կողմից»։

«Սա սպառնալիք է մեզ համար, մենք այդպես ենք վերաբերվում դրան, և դրա համար մշտապես ձեռնարկվում են համապատասխան միջոցներ, հատկապես այն ֆոնին, թե ինչպես է դաշինքը մի քանի տասնամյակ շարունակ իր ռազմական ենթակառուցվածքը տեղափոխում դեպի մեր սահմանները», – ընդգծել է Պեսկովը։

  • Կիսվել: