շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ռուսաստանի ահաբեկչությունը պետք է պարտվի, և հենց այդպես էլ կլինի. Զելենսկի

Ռուսաստանի ահաբեկչությունը պետք է պարտվի, և հենց այդպես էլ կլինի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ուկրաինայի վրա այսօր Ռուսաստանի զանգվածային հրթիռային գրոհին և խոստացել պատասխան տալ հարվածներին։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում, տեղեկացնում է ՛՛Ունիանը՛՛:

Ըստ Զելենսկիի՝ հրթիռային հարձակման ժամանակ Ռուսաստանը մոտ 110 մարտագլխիկ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, թիրախների մեծ մասը խոցվել է ուկրաինացի պաշտպանների կողմից։

՛՛Մենք անպայման պատասխան կտանք ահաբեկիչներին նրանց հարվածների համար։ Եվ մենք պայքարելու ենք մեր երկրի, յուրաքանչյուր քաղաքի, մեր ողջ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար։ Ռուսաստանի ահաբեկչությունը պետք է պարտվի, և հենց այդպես էլ կլինի՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: