կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուսաստանցիներին զգուշացվել է բջջային կապի թանկացման մասին

Ռուսաստանցիներին զգուշացվել է բջջային կապի թանկացման մասին

Բջջային կապի օպերատորները ստիպված կլինեն 2023 թվականին բարձրացնել բջջային կապի սակագները ներկայիս գնաճի սահմաններում, հայտարարել Գ.Վ. Պլեխանովի անվան  առևտրային քաղաքականության հիմնական ամբիոնի պրոֆեսորը՝ Վյաչեսլավ Չեգլով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով, ռուս օպերատորները կփորձեն  զարգանալ գործող հաճախորդների հաշվին, այլ ոչ թե դրսից ներդրողներ ներգրավելով։

Փորձագետը պարզաբանել է, որ ռուսական հիմնական օպերատորները՝ «Մեգաֆոնը», «ՄՏՍ»-ը, «ՎիմպելԿոմը» և «Ռոստելեկոմը», շուկան բաժանել են միմյանց միջև։ Ռուսաստանի խոշոր քաղաքներում արդեն ստեղծվել է բջջային կապի անհրաժեշտ ենթակառուցվածքը, սակայն գյուղական վայրերում նոր սարքավորումներ են պահանջվում, որպես կանոն, խոսքը գնում է թանկարժեք ներկրվող սարքավորումների մասին։

  • Կիսվել: